Բաժիններ՝

«Ծեծ ու ջարդ, ստորացումը սովետական միլիցիայի ժամանակ էր…»․ Վլադիմիր Գասպարյանին մեկնաբանում է Վարդան Նադարյանը. ԳԱԼԱ

Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Վարդան Նադարյանը գտնում է, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանապետի՝ Գյումրիում արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում էլ ոստիկանները մի ժամանակ աշխատում էին Ուկրաինայի ոստիկանների ձեռագրով՝ ծեծելով ու ստորացնելով մարդկանց, վերաբերում էր ոչ թե մի քանի տարի առաջվա ոստիկանությանը, այլ սովետական միլիցիային: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:

Հարցրեց, թե ինչպե՞ս եք աշխատելու ՀՀ ոստիկանության պետի նախանշած «քաղաքակիթ եւ իրավական մոտեցումներով՝ հանդուրժելով եւ հավատարիմ մնալով ոստիկանության փիլիսոփայությա՞նը», թե՞ դարձյալ, ոստիկանապետի ասած, «ծեծելով, ջարդելով եւ ստորացնելով, ինչպես մի ժամանակ», Վ. Նադարյանը պատասխանել է, որ «ծեծել, ջարդել եւ ստորացնել ասելով» ՀՀ ոստիկանապետը նկատի է ունեցել խորհրդային միլիցիան եւ ոչ թե անկախ Հայաստանի ոստիկանության աշխատանքը:

«Այդ  ասածը վերաբերում էր կոմունիստական ժամանակահատվածի բավականին մեծ փնովանքի եւ բացասական էպիտետների արժանացած սովետական միլիցիային, որը որ փակ սիստեմ էր, փակ պետություն էր, ժողովրդավարություն եւ թափանցիկություն չկար գործելակերպի մեջ, հետեւաբար բազմաթիվ խորթ մեթոդներ էին կիրառվում: Հիմա մենք առանձին կայացած, նորաստեղծ պետություն ենք բավականին երիտասարդ համակարգերով, քայլ առաջ գնալով, մենք  պրոգրեսի գնալով՝ մաքսիմալ թափանցիկություն ենք  ապահովել մեր գործելակերպի եւ գործունեության մեջ: Ի՞նչ ծեծ, ո՞նց կարող է նման բան լինի: Բացառվում է. առօրյա ոստիկանության գործունեության մեջ դա բացառվում է… ի՞նչ ծեծ ու ջարդ, ի՞նչ ստորացում: Նույնիսկ կոպիտ վերաբերմունքի համար է ոստիկանապետը հետեւություններ անում եւ մարդկանց տարիների վաստակին բացարձակ նշանակություն չի տալիս»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս