APA-ն հայտնել է Թովուզի շրջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացու անունը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել հայի անունը, ով հատել է շփման գիծը և ձերբակալվել է: Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտարարել է, որ այսօր ժամը 16.00-ի մոտ քաղաքացիական անձ Մամիկ Տիգրանի Խոջայանը ձերբակալվել է Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչների կողմից, որոնք նրան հանձնել են զինվորականներին:

Սաիլովի խոսքերով՝ ձերբակալվածի տարիքը կազմում է մոտ 65 տարեկան: Թովուզի շրջանի Գործադիր իշխանության ղեկավարի առաջին տեղակալ Մահիր Հասանովը հայտնել է, որ Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են գետն անցնելու փորձ կատարելիս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031