
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է շփման գծի վերջին իրադարձություններին

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական Səhər հեռուստաալիքը, հայտնում է, որ Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի վերջին իրադարձություններին:
Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզիա Աֆհամը տեղի և օտարազգի լրագրողների համար կազմակերպվող ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ տվյալ հարցում պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը հստակ է.
«Մենք ձգտում ենք հասնել խաղաղության հաստատմանը ինչպես Իրանում, այնպես էլ մյուս երկրներում և ջանքեր չենք խնայում այդ ուղղությամբ: Կարծես թե, զորքերի շփման գծում տեղի ունեցածի մասշտաբը նվազագույն է: Մենք հուսով ենք, որ այդ աննշան բախումները նույնպես կդադարեն»: