Բաժիններ՝

Ուկրաինացի իրավապահները ծաղրել ու ստորացրել են ձերբակալված ակտիվիստին (տեսանյութ)

Համացանցում հունվարի 23-ին տեսանյութ է հայտնվել, որտեղ ուկրաինացի իրավապահները ծաղրում են բոլորովին մերկ տղամարդու, հաղորդում է Корреспондент.net-ը:

Տեսանյութում համազգեստով անձինք ստորացնում են տղամարդուն, բջջայինով լուսանկարվում նրա հետ: Տղամարդու մարմնի վրա նկատելի են նաեւ կապտուկներ ու վերքեր: Հստակ հայտնի չէ` երբ, որտեղ եւ ում կողմից է  կատարվել նկարահանումը: Տեսանյութում հնչող զրույցներից կարելի է ենթադրել, որ տղամարդը, հավանաբար, Եվրամայդանի ձերբակալված ակտիվիստներից է: Իրավապահների համազգեստների վրա առկա է «міліція» գրառումը:

Միաժամանակ, 5-րդ հեռուստաալիքի հաղորդավարը, ուղիղ եթերում հայտարարել է, որ տեսանյութում հատուկ նշանակության  ջոկատի` «Բերկուտ»- ի աշխատակիցներ են: Տեսանյութի մասին հայտնի է նաեւ Ուկրաինայի ՆԳ նախարարությանը: Այնտեղից արդեն հայտնել եմ, որ տեսանյութում արձանագրվածն  անընդունելի է, եւ  ոստիկանությունը տվյալ փաստով սեփական հետաքննությունը կանցկացնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս