Բաժիններ՝

Փողը տուր՝ դրսում սովորիր. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կձևավորվեն օրենսդրական հիմքեր` օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով, ակնկալելով, որ օտարերկրյա բուհում սովորելը ուղղված կլինի անձի` միայն կրթական կարիքները բավարարելուն:

Այսքանը՝ որպես պաշտոնական հաղորդագրություն, ներկայացված է կառավարության պաշտոնական կայքում։ Սակայն ոչինչ չասող այս ձևակերպումների ետևում մի շատ հետաքրքիր փոփոխություն է թաքնված։

Գործող օրենքով պարտադիր զինվորական ծառայության՝ զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին՝ առանց որևէ կարգի ու պայմանագրի, որոնք պարտադիր զինվորական ծառայության են  կանչվում մինչև 27 տարեկան դառնալը:

Այժմ պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին այսուհետ տարկետում կտրվի միայն ՀՀ կառավարության սահմանած դեպքերում և կարգով: Սահմանվում է տարկետման անհատական կարգ՝ հիմնված հիմնականում գրավի պայմանագրի վրա (որը կազմում է 8.5 միլիոն դրամ): Մնացած բոլոր դեպքերում տարկետման իրավունքը արտերկրում սովորողների համար այլևս չի գործի:

Փաստորեն, կառավարությունը այս օրենսդրական նախաձեռնությամբ լուծում է երկու խնդիր՝ բանակի համալրումը և լրացուցուիչ ֆինանսական միջոցների մուտքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս