
ԼՂՀ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության հարցին
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը առ այն, թե ս․թ․ հունվարի 23-ին ԵԱՀԿ առաքելության Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում պլանային դիտարկումն իրականացնելուց անմիջապես հետո «հայերը գնդակոծել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումները և դիտարկման մասնակիցներին»:
– ԼՂՀ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը: ԵԱՀԿ դիտարկում անցել է առանց միջադեպերի՝ բացառությամբ այն բանի, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը իր առաջնագիծ դուրս չի բերել:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն