Հիվանդանոցում մահացած զինծառայողի գործով ձերբակալվածներ չկան

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Էդիկ Շահնազարյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված անձիք չկան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Էդիկ Շահնազարյանը մահացել էր հունվարի 20-ին ժամը 08:00-ի սահմաններում  Վաղարշապատի հիվանդանոցում: Ավելի վաղ Մերի Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ զինծառայողի մահվան փաստի առթիվ քրեական գործ էր  հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031