
ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքում է Սերժ Սարգսյանի խոսնակին. «Ազատություն»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման հանձնաժողովի փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում բնական համարեց, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճում պաշտպանում է վարչապետին, հակառակ դեպքում նրան պետք է պաշտոնանկ աներ: Սակայն ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ խնդիրն այն է, որ կառավարության անդամները, այդպես էլ չեն պատասխանել Քոչարյանի կողմից բարձրացված հարցերին, ընդամենը հիշեցրել են, թե Քոչարյանի ժամանակ ինչն էր վատ:
«Բաց է մնացել այն մասը, թե այդ հարցերի պատասխանները, որոնք ես համարում եմ, որ օբյեկտիվորեն գոյություն ունեն, երբ և ումից ենք ստանալու»,- ասել է Մարգարյանը։
Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտպանելուց բացի՝ Սերժ Սարգսյանն իր այս հայտարարությամբ նաև մեկ այլ մեսիջ է ուղարկում, որ պետք է դադարեցնել ծավալված բանավեճերը, քանի որ դրանք կարող են վնասել երկրի վարկին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: