Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ, այդ թվում՝ ՊՆ բարձրաստիճան սպա. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ`հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ 58-ամյա Սպարտակ Քոսակյանի վարած «KIA-Sorento» մակնիշի ՊՆ 0039 Մ համարանիշի և Փարաքար գյուղի բնակիչ 53-ամյա Մկրտիչ Ավագյանի վարած «Lexus» մակնիշի 88 PP101 համարանիշի ավտոմեքենաները:

Հարվածի հետևանքով «Lexus» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթյա արգելապատնեշներին, ու եթե դրանք չլինեին, մեքենան կգլորվեր ձորը:

Վթարի հետևանքով Սբ Գրիգոր Լուսավորիչ Բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 մեքենաների վարորդներ Ս. Քոսակյանը, Մ. Ավագյանը և «KIA-Sorento»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Աբրահամյանն ու «Lexus»-ի ուղևոր, Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Արման Սողոմոնյանը: Ըստ աղբյուրի`վիրավոր Կ. Աբրահամյանը աշխատում է  որպես ՀՀ ՊՆ ինժեներական վարչության պետ, կոչումով գնդապետ է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս