Բաժիններ՝

Որքան աշխատավարձ են ստանում նախագահները

Facte.ru-ն կազմել է 10 երկրների նախագահների աշխատավարձերի չափը:

1. Ամենաբարձր աշխատավարձ ստանում են Սինգապուրի վարչապետն ու նախագահը: Վարչապետն այդ երկրում ստանում է 1 մլն դոլար, ինչպես նաև՝ 2 մլն բոնուս: Նախագահն այդ երկրում ստանում է ընդամենը կես միլիոն պակաս գումար: Առհասարակ այս երկրում չինովնիկների բարձր աշխատավարձը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներից մեկն է:

2. 2001 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ նախագահի աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար՝ չհաշված տարբեր բոնուսները և Սպիտակ տանն անվճար բնակվելը:

3. Ամենաբարձր աշխատավարձերից է համարվում Ճապոնիայի վարչապետի աշխատավարձը՝ 400 հազար դոլարից մի փոքր պակաս:

4. Եվրոպայում ամենաբարձր աշխատավարձ ստանում է Իռլանդիայի նախագահը. երկիրը նախագահին յուրաքանչյուր տարի վճարում է  350 հազար դոլար:

5. Բրիտանիայի վարչապետի աշխատավարձը կազմում է 350 հազար դոլարից մի փոքր  պակաս:

6. 2007թ.-ից Իտալիայի նախագահը ստանում է 47 հազար դոլարից մի փոքր պակաս գումար:

7. Ադրբեջանի պառլամենտը մի քանի անգամ պակասեցրեց երկրի նախագահի աշխատավարձի չափը: Որոշ կրճատումներից հետո այն կազմում է ամսական 1800 դոլար:

8. Բելառուսի Հանրապետության նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 300 դոլար:

9. Պաշտոնական տվյալներով՝ ամենացածր աշխատավարձերից մեկը Թուրքմենստանի նախագահի աշխատավարձն է. այս երկրի նախագահը յուրաքանչյուր ամիս ստանում է 900 դոլար:

10. Մի քանի տարի առաջ Վրաստանի նախագահը յուրաքանչյուր ամիս ստանում էր ընդամենը 200 դոլար աշխատավարձ: Այժմ նախագահի աշխատավարձը յուրաքանչյուր ամիս կազմում է 3000 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս