Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը «դուխ չունենալու» համար թափահարել է Գյումրու 2 ոստիկանապետերին ու պաշտոնազրկել Կարեն Բաբակեխյանին. aravot.am

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` երեկ անցկացրած կոլեգիայի նիստից Aravot.am-ին նոր ու հետաքրքիր մանրամասներ են պատմում մասնակիցները: Նրանց ներկայացմամբ, Վլադիմիր Գասպարյանը ընդհանուր թեմայից առանձնացրել է Գյումրիում տիրող իրավիճակը, մասնավորապես Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ Վարդան Ղուկասյանի որդու ու նրա ընկերների կողմից սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելը:

Այս կապակցությամբ ոստիկանապետը շշպռել է ինչպես Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին, այնպես էլ Գյումրու երկու ոստիկանապետերին` «Մուշ» բաժնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին ու «Կումայրի» բաժնի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանին: «Ում տղեն ուզում է լինի, ձեզ չե՞մ ասել, եթե նստացնելու է` պիտի նստացնեք, եթե կարգի հրավիրվելու է, կարգի հրավիրեք, էս ի՞նչ եք անում, դուխ չունե՞ք»,- գյումրեցիների մոտ իրեն խայտառակ անելու համար զայրացել է ոստիկանապետ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլ ամսին Գյումրու Շիրակացի փողոցում հնչած կրակոցներից ու մարդասպանությունից հետո, նա գյումրեցիներին խոստացել էր իր բառերով ասած վերջ դնել «կլանների կլոնավորմանը»:

Այս ամենից հետո Կարեն Բաբակեխյանը բավական շռայլ խոստումներ է տվել Վլադիմիր Գասպարյանին` վստահեցնելով, որ ինչպես հարկն է, այնպես էլ կվարվեն, բոլորին չափի կհրավիրեն: Սակայն այս նիստին հաջորդեց Կարեն Բաբակեխյանի պաշտոնազրկումը, ով երկար տարիներ համակարգի մեջ էր, համարվում էր Աշոտ Գիզիրյանի կադրերից, ժամանակին հանցագործների մոտ ահուսարսափ էր տարածում: Սակայն Շիրակի մարզում գերադասեց թեթև ռեժիմով աշխատել, աչք փակել շատ ու շատ հանցագործությունների:

Ամբողջական կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս