Այժմ կարող եք տեսնել հաջորդ 10 գեղեցկուհիներին, ում հաջողվել է գերել Ռոնալդուի սիրտը:
Պատասխան նամակում նշված է, որ իրենց տեղեկացրել են, որ Վճռաբեկ դատարանը այս պահի դրությամբ չի հաստատել Առաջին ատյանի վճիռը:
Այդ հարցին պատասխանելու համար Եվրոպառլամենտը միլիարդավոր դոլարներ է տրամադրում հետազոտություն անելու համար: Մի քանի տեսակետներ կան, բայց դրանք վերջնականապես ցույց չեն տալիս՝ ի՞նչն է պատճառը, որ ալերգիաների տարածվածությունը նման աճ ունի:
Երեւանում մարտի 21-22-ին, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ին` օրվա երկրորդ կեսին, 24-ին` սպասվում է անձրև ամպրոպ:
«Գրեցին բիզնեսներ ունեմ, հրաժարվում եմ, ի՞նչ բիզնեսից եմ հրաժարվում, հիմարի նմա՞ն եմ` բիզնես ունենամ, հրաժարվեմ»:
Այս գործարքը կարող է օգնել Yahօօ-ին՝ մեծացնելու իր ներկայությունը եվրոպական և ասիական շուկաներում:
ՊՍԺ-ի անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը, ով մարտի սկզբին նշանակվել է չինական ֆուտբոլի դեսպան, այս ուղղությամբ սկսել է իր գործունեությունը:
Ազատության հրապարակում արևածաղիկ վաճառողներից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է արևածաղկի վաճառքն այս օրերին` հաշվի առնելով Ազատության հրապարակի մարդաշատ լինելու հանգամանքը:
Թեժ, շատ թեժ պայքար է սպասվում, և կարծում եմ, որ բոլորն էլ ամեն ինչ անելու են, որ ավելի շատ ձայներ ունենան
Դերասանուհուն լուսանկարել են Լոս-Անջելեսում: 40-ամյա Քեմերոն Դիասը եղել է սպորտային մարզահագուստով:
Ազատության հրապարակում արդեն տասնմեկերորդ օրն է, ինչ շարունակվում է Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հացադուլը:
Այսօր՝ մարտի 20-ին, ժամը 21-ի սահմաններում Լոռիի մարզի Բազում գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 9-ամյա երեխան:
Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրի կենտրոնական պարտիայում Լևոն Արոնյանը դժվարությամբ ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ և վաստակած 3.5 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակը գլխավոողների թվում:
Պողոտայի անցորդների, այդ թվում զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել է Դալմատին ցեղատեսակի մի շուն, որը զարմանալիորեն կատարել է իր տիրոջ բոլոր հրահանգները` զվարճացնելով բոլորին:
Ժամը 21:40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում՝ «կինոյի» մոտ, բախվել են 47-ամյա Եղիշե Ղարիբյանի վարած «Mercedes» մակնիշի՝ 50 LO 400 համարանիշի և 37-ամյա Արամ Բարսեղյանի վարած «Lexus» մակնիշի՝ 01 AQ 010 համարանիշի ավտոմեքենաները:
Որպես հետազոտության համահեղինակ, ինստիտուտն իր նամակում ողջունում է ՀՀ ոստիկանության համագործակցության կոչը և պատրաստակամություն է հայտնում շարունակելու համատեղ աշխատանքը՝ կառուցվածքային փոփոխություններ բերելու նպատակով։
Կեսօրին Չարենցավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի երիտասարդի:
Ազգային Ժողովում ոչ մի կերպ չի հաջողվում լուրջ զրույց ծավալել Հանրապետական կուսակցության գործարար պատգամավորների հետ:
168.am-ի հետ զրույցում Կովկասի բնության հիմնադրամի՝ CNF ազգային համակարգող Արման Վերմիշյանը նշեց, որ այս պահին չի կարող գնահատել Հրաչյա Հովակիմյանի աշխատանքները.
Պետական հիմնարկներում աշխատողների միջին անվանական ամսական աշխատարձն ավելի քիչ է աճել, քան սպառողական գները։
Պարույր Հայրիկյանն ակնկալում է, որ ողջամիտ ժամկետում կբացահայտվեն իր դեմ իրականացված մահափորձի պատվիրատուները, քանի որ ներկայիս կալանավորվածները ընդամենը փոքրագույն մասնիկներն են։
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 241.3 միլիոն դոլար, ինչը 30.4%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ դրանից հետո ես և իմ գործընկերներն այցելել ենք գյուղեր ու քաղաքներ և, ես վստահ եմ, որ այդ ժամը կգա և մենք ոչ միայն կայցելենք, այլև մեր պատգամը կտանենք գյուղ ու քաղաք, որովհետև Սահմանադրության երկրորդ հոդվածը, ըստ որի՝ պետությունը ժողովրդինն է, ոչ միայն Երևանինն է, այլև ողջ հայ ժողովրդինը:
Թափանցիկ թղթի առաջին օրինակները հաջողվել է ստանալ ճապոնական Oji Holdings և Mitsubishi Chemical Corp. ընկերություններին:
Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձագետները, փորձաքննություն անցկացնելով պոլիէթիլենային փաթեթում հայտնաբերված դեղնականաչավուն զանգվածը, պարզել են, որ այն հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել էր Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Ոստիկանության բարձրաստիճան նախկին սպա Նվեր Չախոյանի տղայի՝ Նարեկ Չախոյանի կողմից վարած «Մերսեդես Բենս 450» մակնիշի 008 ՈՈ 02 համարանիշի ավտոմեքենայում, և այդ պահին Ն. Չախոյանի հետ էր եղել նաև Երևանի ավագանու անդամ, «Ճըվճըվ» Արո մականվամբ՝ Արա Վարդանյանի որդին:
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը դեռևս քննարկում է ընդունե՞լ «Ժառանգություն» կուսակցության` մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների միասնաբար մասնակցելու առաջարկը, թե՞ ոչ:
«ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 33 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում իրականացված շինարարության ծավալները կազմել են 18 միլիարդ դրամ, ինչն 8%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի, սպանության պատվիրատուի մասով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ վկա Արմեն Բեկջանյանի չներկայանալու պատճառով:
Երբ մարդիկ կիսվում են նորություններով իրենց ընկերների հետ սոցցանցերում, նրանք նախընտրում են դրական հաղորդագրություն տարածել, քանի որ քչերն են ցանկանում դեպրեսիվ երևալ իրենց ծանոթ-ընկերների շրջանում: