Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանի և այսօրվա բաց ֆորումի մասին (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Ազատության հրապարակում կազմակերպված բաց ֆորումի ժամանակ բաց առաջարկներ և տեսակետներ ներկայացնելու համար շնորհակալություն հայտնեց Ժիրայր Սէֆիլյանից՝ ասելով, որ ինքը հարգանքով է մոտենում դրանց: «Ես հեղինակային իրավունք չեմ վերապահում, բայց մենք բոլորս հասկացանք, որ մայրաքաղաքից դուրս կա Հայաստան ևս: Թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ դրանից հետո ես և իմ գործընկերներն այցելել ենք գյուղեր ու քաղաքներ և, ես վստահ եմ, որ այդ ժամը կգա և մենք ոչ միայն կայցելենք, այլև մեր պատգամը կտանենք գյուղ ու քաղաք, որովհետև Սահմանադրության երկրորդ հոդվածը, ըստ որի՝ պետությունը ժողովրդինն է, ոչ միայն Երևանինն է, այլև ողջ հայ ժողովրդինը»,- մասնավորեցրեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս