Րոպեներ առաջ Հայաստանի ազգային հավաքականը մարզումային խաղում 3:0 հաշվով պարտության մատնեց Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականին:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ 2007 թվականից, երբ «Ժառանգությունը» ժողովրդի վստահության քվեի միջոցով մտավ խորհրդարան, առաջին իսկ պահից իրենց համար խնդիր դրեց հնչեցնել ընդդիմությանը որոշակի լծակներով ապահովելու հարցը:
Աշխարհի 2014թ առաջնության ընտրական փուլի Չեխիայի հետ մարտի 26-ին կայանալիք հանդիպումից առաջ այսօր Հայաստանի հավաքականը մարզումային հանդիպում անցկացրեց Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականի հետ և հաղթեց 3:0 հաշվով:
Վենետիկի Մխիթարյան Միաբանության ձեռագրատանը և մատենադարանում պահվող շուրջ 3 հազար հայկական ձեռագիր մատյանների, ավելի քան 200 հազար հազվագյուտ, հնատիպ գրքերի, ինչպես նաև 1700-ական թվականներից մինչև օրս դիվանական փաստաթղթերի թվայնացման աշխատանքն իրականացնելու նպատակով հիմնական և օժանդակ սարքավորումներ ձեռք բերելու համար կառավարության որոշմամբ հատկացվել է 53.5 մլն դրամ։
Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրեց ոչ միայն Սերժ Սարգսյանի կողմից իրեն հասցված քաղաքական հարվածին պատասխանելու, այլև իշխանության դեմ հասարակության ալիքն ուղղորդելու, դրա արդյունքում՝ գոնե Երևանում իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը:
Համանախագահները հանդիպման սկզբում շնորհավորել են Նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում:
168.am-ի տեղեկություններով, այժմ քննարկման փուլում է այն տարբերակը, որի համաձայն, գազը Հայաստանի բնակչությանը կվաճառվի 170-190 դրամով՝ ներկայիս 132 դրամի փոխարեն:
ԲՀԿ-ն իր դժբախտությունների հիմնական պատճառը համարում է Տիգրան Սարգսյանին, ում վերանշանակումը թույլ չի տալիս ԲՀԿ-ին լինել կոալիցիայի անդամ: Ի տարբերություն ընդդիմության, որը տեսական հնարավորություն չունի լինել կառավարությունում և իրերի ներկա դրությանը նայում է շատ հանգիստ ու առանձնապես չի ձգտում վրեժխնդիր լինել Սարգսյանից՝ ԲՀԿ-ականները գիտեն, որ իրենց դժբախտությունների միակ պատճառն ու պատասխանատուն Տիգրան Սարգսյանն է, և նրան մշտապես հիշեցնելու են դրա մասին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
Ճիշտ է, վերջին մեկ շաբաթվա ընթացքում դեպքերը մի փոքր ավելացել են: Վերջին շաբաթվա հետազոտությունների տվյալներով` դեպքերի մեջ հիմնականում գերակշռում է գրիպի տեսակըո և ամենացավալին այն է, որ ավելի փոքրահասակ երեխաներն են հիվանդանում:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօր դարձյալ չէր ներկայացել իր գործով դատավարությանը, որը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ազնիվ խոսք, իրենց փոխարեն ես եմ անհարմար զգում, բայց ի՞նչ արած, պայքարելու եմ մինչև վերջ, առավել ևս, որ ազգանունս խայտառակ անելու մտադրություն ընդհանրապես չունեմ և, ավելին, ես զոռբաներից վախեցող չեմ…
Այսօր դրանով զբաղվում են իրավապահները: Ջուր են ներարկել, թե ջուր չեն ներարկել, ճիշտն ասած, ես դրա մասին տեղեկություն չունեմ, դրանք պարզապես ասեկոսեներ են, և ես չեմ հավատում, որ ջուր ներարկած լինեն այսօրվա մեր բժիշկները, որքան էլ այս կամ այն իրենց պարտականությունների կատարման շրջանակներում թերանան, այնուամենայնիվ, այդքան անմարդկային չեն լինի:
Պարզվում է` ոմանց կարծիքով, նորմալ երկրի ու նորմալ տնտեսության չափանիշը ոչ թե արևմտյան երկրներն են, այլ, ասենք՝ Ռուսաստանը, Բելառուսը կամ Ղազախստանը։ Եվ տնտեսական բարեփոխումների ու այլ առումներով Հայաստանը պետք է մեծ ջանքեր գործադրի՝ այս երկրներին հասնելու համար։
Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է մեկնաբանել այդ լուրը:
Իրավաբան.net-ի տեղեկություններով Շիրակի մարզում դատախազի փոփոխությունը պայմանավորված է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի չդադարող հոխորտանքներով ու հայտարարություններով:
Այսօր դեսպան Հեֆերնը հանդիպում ունեցավ ԱՄՆ քաղաքացի Նարինե Էսմայելի հետ՝ քննարկելով փետրվարի 18-ի ընտրությունների դիտարկումների արդյունքում տ-ն Էսմայելի հաղորդած ընտրախախտումների փաստով հարուցված գործը:
Այստեղ ո՛չ Սերժ Սարգսյանի հարցն է, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի: Ժողովուրդն փետրվարի 18-ին քվեարկել է այն իրավիճակի դեմ, որում հայտնվել է երկիրը, և այն ճանապարհի դեմ, որով ընթանում է երկիրը: Սա է գլխավորը:
Մարտի 21-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղվարդի խճուղի թիվ 136 շենքում՝ «Սոչի Պլազա» հյուրանոցում:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրը:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երեւանի Ավագանու ընտրություններին «Հանրապետական» կուսակցության մասնակցության համամասնական ընտրացուցակը:
Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Եթե YouTube-ը լիներ երկիր, ապա այն իր «բնակչության» քանակով կզբաղեցներ երրորդ տեղը աշխարհում՝ զիջելով միայն Չինաստանին և Հնդկաստանին»,- բլոգում նշում են ծառայության ծրագրավորողները:
Քիչ առաջ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել նաև «Հայ հեղափոխական դաշնակցությունը» կուսակցությունը: ՀՅԴ-ի համամասնական ցուցակը գլխավորում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը
Այսօր Գյումրու Թատերական հրապարակում սկսված ստորագրահավաքը, որով գյումրեցիները իրենց ցանկությունն ու կամքն են արտահայտում միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Ազատության հրապարակում պայքարող քաղաքացիներին, ուղեկցվում է ուժայինների հետ վիճաբանություններով ու խոչընդոտներով:
Բջջային հեռախոսների վերանորոգմամբ զբաղվող թուրք ինժեներ Էդիփ Քայան մշակել է սմարթֆոնների համար եզակի ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս բջջային հեռախոսն օգտագործել քրդերենով:
Քիչ առաջ Ազատության հրապարակ եկավ ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:
Վարչապետի տեղեկացմամբ, Մ. Սարյանի տուն-թանգարանի վերակառուցման հանձնարարությունը ՀՀ նախագահը տվել էր դեռևս անցյալ տարի, սակայն բավական երկար բանավեճ էր ծավալվել ճարտարապետական լուծումների վերաբերյալ։
Կոնդ թաղամասում խուլիգանական դրդումներով կատարված սպանության գործով մեղադրող դատախազ Հայկ Էյրամջյանը միջնորդել է հիմնական ամբաստանյալ Հարություն Թանապուրյանին հանցավոր ճանաչել և դատապարտել 19 տարվա ազատազրկման։
Նորաստեղծ «Առաքելություն» կուսակցությունը քիչ առաջ 29 հոգուց բաղկացած համամասնական ցուցակ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին 168.am-ին ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: