Ցամաքային զորքերի հրամատարության փոխարեն ձևավորվելու են արևելյան ու արևմտյան օպերատիվ հրամանատարություններ:
«Հունվար-փետրվար ամիսներին մենք շինարարությունում արձանագրել ենք անկում` շուրջ 8 տոկոսային կետով, և հասկանալի է, որ 2013 թ. տնտեսական աճի ցուցանիշն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է շինարարության ոլորտում իրականացնել պետական ծրագիր, հակառակ պարագայում մենք չենք կարող ունենալ աճի բարձր տեմպեր այդ ոլորտում»,- ասել է Տիգրան Սարգսյանը
«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
«Ազգային ժողովում դուք կարո՞ղ եք գտնել ֆինանսական կամ տնտեսական կառույց ունեցող մեկ անձնավորության, որն ազդեցությունն ունի քաղաքական որոշումների կայացման վրա: Կարո՞ղ եք մի հոգու գտնել: Ասում են արաղի, սիգարետի հետ է կապված: Կա՞ մեկը, որ արդյունքում իրենց հարկերն իջեցվել են»,- ասում է Վ.Այվազյանը
Այժմ պատժվելու են այն ֆրանսիացիները, որոնք կորոշեն ժամանակ անցկացնել թեթև վարքի տեր կանանց հետ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հարցրեց, թե չե՞ն իջեցնելու ապահովագրության գումարներ:
Հրապարակում, այո, կան առաջարկներ, քաղաքական լուրջ կարծիքներ հնչեցնող մարդիկ, բայց որոշումը պետք է կայացնի առաջնորդը: Կլինի՞ բախում, չի՞ լինի, ապրիլի 9-ը կդառնա՞ ջրբաժան, չի՞ դառան, այդ ամենը պետք է որոշի ընդդիմության առաջնորդը:
Այս մասին հայտնել է ռազմա-դիվանագիտական աղբյուրը:
Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը իրական պատկերացում ունի, թե ինչ է կատարվում երկրում: Ուրիշ բան, թե ինպե՞ս է ինքը մեկնաբանում իր ունեցած ինֆորմացիան, ինչպե՞ս է իր մեջ վերլուծում ու ինչպե՞ս է այն մատուցում:
Եթե ժողովրդի համար Ազատության հրապարակը հենց ազատության խորհրդանիշն է, ապա մարդիկ վստահ են` իշխանությունների համար այն պարզապես մղձավանջ է:
Երեկ ԱԺ ԲՀԿ խմաբկցության պատգամավորները ձեռնպահ էին քվեարկել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կողմից ներկայացված՝ ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստ անցկացնելու որոշման նախագծին:
Արամ Ա-ի աշխատասենյակի մեջքի ետևում ողջ պատի չափով յուղաներկ մի կտավ էր, որտեղ պատկերված էր այն պահը, երբ ինքը կաթողիկոս է օծում իր առջև չոքած Գարեգին Բ-ին:
Բորիս Բերեզովսկին ստիպված է եղել գնալ այդ քայլին՝ իր պարտքերը մարելու համար:
Մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Վոլոդյա Սեդրակի Ավագյանը:
«Այսօրվա ներքաղաքական իրավիճակն առանձնանում է նրանով, որ չկա այն ատելության մթնոլորտը, թշնամանքը, որը եղել է տարիներ շարունակ գրեթե համապետական բոլոր ընտրությունների՝ հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ»:
2013թ. մարտի 1-ին Նարինե Էսմաելիի և հանձնաժողովի քարտուղարի միջև առերես հարցաքննության ժամանակ, քննչական գործողությունը ձայնագրելու անհրաժեշտության եւ օրինականության շուրջ վիճաբանություն է ծագել Նարինե Էսմաելիի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանի և գործով քննիչ Հովակիմյանի միջև:
«Կարապետ Ռուբինյանը, Նիկոլ Փաշինյանը, Ժիրայր Սէֆիլյանը մարդիկ են, ովքեր քաղաքական մտածելակերպ ունեն: Նրանք գուցե կարողանան ելքեր գտնել այս կամ այն ձևով: Քանի որ ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ Սերժ Սարգսյանը չեն ցանկանում գնալ սուր բախումների, ելքն ի վերջո կլինի բանակցությունների սեղանի շուրջ»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը մարտի 21-ին վարույթ է ընդունել Տիգրան Առաքելյանի և մյուսների (հայտնի է որպես՝ ՀԱԿ ակտիվիստների գործ) վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը:
Ձերբակալման ժամանակ Սամասթի մոտ հայտնաբերված զենքը չի եղել նույն զենքը, որով իրականացվել է Դինքի սպանությունը:
Հասկանում եմ ՀՀԿ պատգամավորների դեմ արշավ սկսած որոշ քաղաքական ուժերի գործելաոճը, քանի որ միայն տառաճանաչ լինելը բավարար չէ կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու համար:
«Եթե անունը դրեցինք H1N1, դրանից ոչինչ չփոխվեց: Այն ոչ մի վտանգ չի ներկայացնում, եթե հիվանդը տանը ջերմություն ունենալու դեպքում հակաբիոտիկներ չօգտագործի, ինքնաբուժությամբ չզբաղվի, այլ ժամանակին դիմի բժշկի, և նրան ճիշտ դեղորայք հատկացնեն»,- ասում է ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբանը
«Տոնի՝ գարնանը նշելու ավանդույթը, գալիս է անհիշելի ժամանակներից: Այսօր համերաշխության, բարեկամության և միմյանց բարիք ցանկանալու օր է: Նոր տարվա հիմնական խորհրդանիշը գաթան է, որը թխվում է տոնին նախորդող օրը»,- ասում է «Սինջար» հ.կ. նախագահ Բորիս Մուրազին
«Բարսելոնան» մտադիր է ամռանը գնել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հարցրեց ԱԺ նախագահին, թե ե՞րբ է սկսվելու ԱԺ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը:
Հիտոն հավելել է, որ չնայած նրան, որ Սիրիայում օրեցօր նվազում են երկխոսելու գույսերը, ժամանակավոր կառավարությունը դեմ չէ երկխոսության սկսմանը:
Մարտի 21-ին, ժամը 00.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Գյումրի քաղաքի «Մսի կոմբինատ» թաղամասի թիվ 5 շենքի 32-րդ բնակարանի բնակիչները։
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների շուրջ կայացած քննարկումների ընթացքում լրատվամիջոցներում հաճախ կանխատեսումներ էին արվում, թե ստոմատոլոգիական շատ կլինիկաներ կդադարեցնեն իրենց գործունեությունը։
Խամենեիի խոսքերով՝ նախորդ տարին ընդգծվել է Իրանի թշնամիների հետ հակամարտությամբ:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտի մասին տարեկան զեկույցը:
Ընդհանուր առմամբ, կազմակերպված հանցավոր խումբը յուրացրել է մոտ 150 բնակարան՝ 1 միլիարդ ռուբլի ընդհանուր արժողությամբ: