«Դառել ենք կուլտուրական մուրացկան» (տեսանյութ)
Ազատության հրապարակում արևածաղիկ վաճառողներից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է արևածաղկի վաճառքն այս օրերին` հաշվի առնելով Ազատության հրապարակի մարդաշատ լինելու հանգամանքը:
«Արգելեցին, հիմա նորից էս առիթներին օգտագործում եմ»,- ասաց արևածաղիկ վաճառող կինը: Հարցին, թե ո՞վ արգելեց, նա պատասխանեց. «Մեծ խավերը: Հեսա էսի կնկարահանեն, սիրուն կտան տղերքի ձեռքը, չեն էլ թողնի էս էլ անենք»:
Կնոջ խոսքով` արևածաղկի վաճառքը եկամտաբեր չէ, և եթե «ապրանքի» ինքնարժեքը հանես, ապա «տակը բան չի մնա»: «Արգելեցին, ես էլ իմ ինվալիդ էրեխու հետ` առաջին կարգի հաշմանդամ, դարձել եմ մուրացկան: Թող մեր ղեկավարությունն իմանա, հերիք ա, արդեն հոգնանք էս կյանքից»,- ասաց արևածաղիկ վաճառող կինը: