Բաժիններ՝

Արտահանումն աճել է 30.4 տոկոսով

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 241.3 միլիոն դոլար, ինչը 30.4%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Այս մասին նշված է ՀՀ Ազգային վնճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցում։

Ներմուծման աճի տեմպը նույն ժամանակահատվածում ավելի ցածր է՝ 8.9%։ Չնայած սրան՝ ներմուծման ծավալը 2.5 անգամ գերազանցում է արտահանմանը՝ 645.9 միլիոն դոլար։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2013 թվականի առաջին երկու ամսվա ընթացքում կազմում է 404.6 միլիոն դոլար։

Ինչ վերաբերում է ներքին առևտրաշրջանառությանը, ապա դրա ծավալներն աճել են 6.7%-ով և կազմել 258 միլիարդ դրամ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031