Բաժիններ՝

Պարզվել է, որ նախկին պատգամավորի ու բարձրաստիճան ոստիկանի տղայի մոտ հայտնաբերվածը թմրանյութ էր

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձագետները, փորձաքննություն անցկացնելով պոլիէթիլենային փաթեթում հայտնաբերված դեղնականաչավուն զանգվածը, պարզել են, որ այն հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել էր Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Ոստիկանության բարձրաստիճան նախկին սպա Նվեր Չախոյանի տղայի՝ Նարեկ Չախոյանի կողմից վարած «Մերսեդես Բենս 450» մակնիշի 008 ՈՈ 02 համարանիշի ավտոմեքենայում, և այդ պահին Ն. Չախոյանի հետ էր եղել նաև Երևանի ավագանու անդամ, «Ճըվճըվ» Արո մականվամբ՝ Արա Վարդանյանի որդին:

Ավելի վաղ՝ մարտի 15-ին, ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն էին բերման ենթարկել 2 երիտասարդի։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 15-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Թումանյան փողոցի 2-րդ անցուղի թիվ 5 շենքի մոտ քրեական հետախուզության աշխատակիցները կասկածանքով զննել են «Մերսեդես Բենս 450» մակնիշի 008 ՈՈ 02 համարանիշի ավտոմեքենան։

Ավտոմեքենայում հայտնաբերվել էր պոլիէթիլենային փաթեթ՝ 06 գրամ դեղնականաչավուն զանգվածքով և մեկ կաթուցիչ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված ավտոմեքենայում էր եղել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նվեր Չախոյանի տղան՝ 22-ամյա Նարեկ Չախոյանը և Երևան քաղաքի ավագանու անդամ, Ճվճվ Արո մականվամբ Արա Վարդանյանի տղան՝ 21-ամյա Սարգիս Վարդանյանը։

Գ. Շամշյանը հայտնել էր, որ Սարգիսն ու Նարեկը նախ բերման էին ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ հետո տեղափոխվել էին ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել։

Ոստիկանության կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք էր տեղափոխվել նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։

Առգրավված թմրանյութը ուղարկվել էր փորձաքննության։

Գ. Շամշյանը հայտնել էր, որ ըստ տեղեկությունների, Ն. Չախոյանը ոստիկանին հայտնել էր, որ նշված թմրանյութը պատկանում էր իրեն, իսկ «Մերսեդես»-ի դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները։

Ֆոտոլրագրողը հայտնել է նաև, որ նշված ավտոմեքենան հաշվառված է եղել Երևան քաղաքի Նալբանդյան 3-րդ շենքի 18 հասցեում գրանցված «Պլատինիում ԱՖԱՆ» ՍՊԸ-ի անունով։

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս