Բաժիններ՝

Արոնյանը կես միավոր վաստակեց Կրամնիկի հետ խաղում. Հավակնորդների մրցաշար

Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրի  կենտրոնական պարտիայում Լևոն Արոնյանը դժվարությամբ ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ և վաստակած 3.5 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակը գլխավոողների թվում: Ամբողջ պարտիայի ընթացքում Կրամնիկը առավելություն ուներ, սակայն Արոնյանը չհանձնվեց և շատ կարևոր կես միավոր վաստակեց:

Տուրի մյուս մրցավեճերը` Ալեքսանդր Գրիշչուկ – Թեյմուր Ռաջաբով, Պյոտր Սվիդլեր – Բորիս Գելֆանդ, Վասիլի Իվանչուկ – Մագնուս Կարլսեն նույնպես խաղաղ ելք ունեցան: Այսպիսով, 5-րդ տուրից հետո Արոնյանն ու Կարլսենը 3.5-ական միավորով կիսում են 1-2-րդ տեղերը: Սվիդլերը 3 միավորով 3-րդն է, Կրամնիկն ու Ռաջաբովն ունեն 2.5-ական միավոր, Գրիշչուկը` 2, իսկ Գելֆանդն ու Իվանչուկը` 1.5-ական:

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031