Բաժիններ՝

Ճապոնական ընկերությունները ստացել են թափանցիկ թղթի առաջին նմուշները

Թափանցիկ թղթի առաջին օրինակները հաջողվել է ստանալ ճապոնական Oji Holdings և Mitsubishi Chemical Corp. ընկերություններին: Այդ մասին ասվում է ընկերությունների տարածած  համատեղ հաղորդագրության մեջ, գրում է «Ռիա Նովոստին»:

Ստացված նմուշներն արտաքինով չեն տարբերվում թափանցիկ պոլիէթիլենային ժապավենից: Հիմնական տարբերությունը դրանց բաղադրության մեջ է: Թափանցիկ թուղթը ստացվել է ցելյուլոզային նանո մանրաթելերից, որոնց հաստությունը կազմում է մարդու մազի 20 հազարերորդ մասը: Թուղթը թեթև է, ճկուն, էկոլոգիապես մաքուր, հեշտությամբ մշակվում է և չի վնասում շրջակա միջավայրը:

Գյուտարարները հուսով են, որ իրենց արտադրանքը ժամանակի ընթացքում ի վերջո կարող է  փոխարինել, օրինակ, պլանշետային համակարգիչների ապակուն: Հետագայում այն կարող է նաև ճանապարհ բացել ճկուն պլանշետների, էկրանների և ցուցավահանակների ստեղծման համար:

Երկու ճապոնական ընկերություններն էլ մտադիր են արդեն 3 տարուց սկսել թափանցիկ թղթի արդյունաբերական արտադրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս