Բաժիններ՝

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ պետական ծառայողները սկսել են ավելի վատ ապրել

Պետական հիմնարկներում աշխատողների միջին անվանական ամսական աշխատարձն ավելի քիչ է աճել, քան սպառողական գները։ Այս մասին տվյալներ կարելի է գտնել ՀՀ Ազգային վնճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցում։

Այսպես, սպառողական գների ինդեքսը 2013 թվականի հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2.8%։

Սակայն պետական հիմնարկների միջին ամսական անվանական աշխատավարձը նույն ժամանակահատվածում աճել է ընդամենը 1.9%-ով և կազմել 111 963 դրամ։ Այսինքն, բյուջետային աշխատողների վարձատրության գնողունակությունն անկում է ապրել։

Փոխարենը, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մասնավոր ոլորտում աշխատավարձի աճի տեմպն ուղիղ երկու անգամ գերազանցում է գնաճի ցուցանիշը։ Այսպես, զեկույցի համաձայն՝ այն աճել է 5.6%-ով և կազմել 170 786 դրամ։

Կարդացեք նաև

Պետական և մասնավոր հատվածներում միասին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.2%-ով և կազմել 138 799 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս