Բաժիններ՝

Շինարարության անկումն արդեն քրոնիկ է դառնում

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում իրականացված շինարարության ծավալները կազմել են 18 միլիարդ դրամ, ինչն 8%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Այս մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցում։ Նկատենք, որ շինարարության ոլորտը, ճգնաժամից ի վեր՝ արդեն 5-րդ տարին շարունակ, բացասական ցուցանիշներ է գրանցում։

Շինարարությունից բացի, մյուս բոլոր ոլորտներում պաշտոնական վիճակագրությունն աճ է արձանագրել։

Ամենից շատ՝ 16%-ով, աճել է արդյունաբերությունը։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2013թ. հունվար-փետրվարին կազմել է 188.6 միլիարդ դրամ։ Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել 9.8%։ Նկատենք, որ չնայած արդյունաբերության ոլորտի տպավորիչ աճին, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է ընդամենը 0.7%-ով՝ կազմելով 1542մլն կՎտժ։

Կարդացեք նաև

Գյուղատնտեսությունն աճել է 2.2%-ով։ Արտադրանքի ծավալը՝ 36 միլիարդ դրամ։

Ծառայությունների ծավալն աճել է 7.8%-ով և կազմել 146 միլիարդ դրամ։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվարին աճել է 8%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս