Մայիսի 25-ին, ժամը 18.32-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.20-ի սահմաններում թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 56 տան բնակիչներ՝ 2006 թ. ծնված Լ. և 2008 թ. ծնված Մ. Ռիտաչենսկայաները:
Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին Կ. Ալյանին պատկանող «ՎԱԶ-21015» մակնիշի 08 ՍՕ 070 պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Ռ. Հակոբյանին:
Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա «Dorians» ռոք խմբի բացօթյա անվճար համերգը, որը կազմակերպվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում:
Մայիսի 25-ին, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.10-ից մինչև 16.30-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու մարզի Ագարակ, Ամրակից և Լեջան գյուղերի պտղատու այգիներն ու ցանքատարածքները:
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի երկրորդ՝ «Զուգահեռ աշխարհում» գրքի 100 օրինակ վաճառքից գոյացել է 200 հազար դրամի հասույթ: Դատապարտյալը գրքի վաճառքից գոյացած գումարով կվճարի իր ուսման վարձը:
«Գործադուլի» նախապատրաստվող փաստաբանների հայտարարությունից կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ դրանց հեղինակները, կամ անտեղյակ են դատական համակարգի կառուցվածքից և ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակից, կամ էլ միտումնավոր փորձում են այն խեղաթյուրել:
Առանձնատունը, որտեղ ժամանակին ապրել է հանրահայտ Կոկո Շանելը, հանվել է վաճառքի:
Դիմելու ենք բոլորին ու դիմելու ենք նաև սփյուռքի համար եթեր հեռարձակող հեռուստառադիոալիքներին, որպեսզի այս ամենի մասին տեղյակ պահեն` սփյուռքին, արտասահմանում բնակվող մեր հայերին` ներդրողներին, բարերարներին, բարեգործներին: Երկու ամիս ինտենսիվ աշխատելու ենք, գիշեր-ցերեկ աշխատելու ենք
Այսօր Երևանում անցկացվեց «Եվրոպայի օրը» (Europe Day), որի շրջանակներում Հյուսիսային պողոտայում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ:
Գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանից ներողություն են խնդրել այն բարձրաստիճան ոստիկանները, ովքեր սպառնացել, հրել և վիրավորել էին փաստաբանին՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ:
Ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցի և Առինջի գյուղի կամարի մոտ բախվել են Առինջ գյուղի բնակիչ, 32-ամյա Արտավազդ Բարսեղյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 03 ՏՍ 585 համարանիշի և Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 52-ամյա Յուրի Պետրոսյանի վարած Opel մակնիշի Լ 6080 համարանիշի ավտոմեքենաները։
«Հերթական և հետևողական ապատեղեկատվությունն է». ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մամուլում տեղ գտած այն հրապարակումը, թե ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում տեղի ունեցած ԲՀԿ հանրահավաքից առաջ լուրջ խոսակցություն է ծավալվել Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև` ԲՀԿ-ի կարգավիճակի, ընդդիմադիր լինել-չլինելու շուրջ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կոչով դիմել էր գործարարներին՝ առաջարկելով նրանց գումար փոխանցել՝ գյուղացիների վնասները փոխհատուցելու համար: Պարզվում է՝ այդ դրամահավաքին որոշել են մասնակցել նաև նախարարները: Հիշեցնենք, որ նախարարների, ինչպես նաև պատգամավորների աշխատավարը 240.000 դրամ է:
«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մի լուսանկար, որն արված է Սարյան փողոցում և որից երևում է, որ փողոցի բետոնապատման աշխատանքների հետ մեկտեղ բետոնապատվել են նաև ծառերը:
«Արևելյան ներդրումներ» եռամյա ծրագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ և Եվրապալատի (Eurochambers) ղեկավարությամբ այս տարվա գարնանը Երևանում պետք է կազմակերպվեր ներդրումային համաժողով, որը սակայն հետաձգվել է մինչև աշուն:
Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում մի հոլովակ է տեղադրել, որում երևանյան ակումբներից մեկում ինքը կատարում է Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգը:
Այսօր՝ մայիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարեն Ալեյանը Երևան-Սևան ավտոմայրուղու 13 կմ հատվածում ВАЗ 2115 մակնիշի 08 ՏՕ 070 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 83-ամյա Ռոբերտ Հակոբյանին:
Արդեն կան վարկածներ, թե ով է պայթյունի հնարավոր հեղինակը: Ռուսական lifenews.ru կայքի տվյալներով` այն կարող էր իրականացնել Մախաչկալայի 25-ամյա բնակչուհի Մադին Ալիևան:
Սա մեր բանակն է, սա մեր երկիրն է և ցավն էլ մեր բոլորինն է, հեռու մնացեք մեր ցավից, մի փորձեք մեր վիշտը շոուի վերածել:
2013թ. մայիսի 25-ին` ժամը 00:25-ին «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ առաջային կեսի կտրած-ծակած թափանցող, որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող և ձախ նախաբազկի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել Հովնան Մերուժանի Խաչատրյանը:
Ինչպես «Ռեգնումին» հայտնել է Դաղստանի իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրներից մեկը, պայթյունն իրականացվել է Գամզատովի պողոտայում գտնվող Պետավտոտեսչության հենակետի մոտ, երբ մի կին մահապարտ պայթեցրել է իրեն:
«Ծառայողական քննություն սկսվել է հենց դեպքի հաջորդ օրը, թե ինչ ընթացք կունենա և ինչպես կավարտվի, չեմ կարող ասել: Բայց մի բան պարզ է, որ այս 20 տարվա մեջ դեռ չի եղել մի ծառայողական քննություն, որը չավարտվի պաշտոնանկություններով:
Այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնել է 242.007 մարդ, ժամանել՝ 200.542 մարդ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013թ. հունվար-ապրիլ ամիսներին մեկնել և չի վերադարձել 41.465 մարդ:
2013թ. հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի՝ Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական հանդիպումը:
Միջազգային բուքմեյքերները սովորաբար խաղադրույքներ են սահմանում ոչ միայն սպորտային միջոցառումների, այլև՝ մշակութային, քաղաքական և այլ ոլորտների իրադարձությունների համար:
Երեկ՝ մայիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10։15-ի սահմաններում Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշոցքի բաժին, որ «ձախ ոտքի սրունքի թաթային հոդի սալջարդ ջնջխված վերք, մեծ ոլոքի կոտրվածք» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափովել Աշոցք գյուղի բնակիչ, 15-ամյա Վահե Սարիբեկյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Աշոցքի բաժնի աշխատակիցները պարզել […]
Գաբալայից առաջ էլ, թուրք-վրացա-ադրբեջանական գործարար ֆորումներն անցկացվել են Թբիլիսիում ու Կարսում:
Աշգաբադ քաղաքը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենասպիտակ մարմարյա քաղաք:
Հաշվի առնելով հիմնդրամ մուտք եղած գումարները այս երկու օրերի ընթացքում՝ կարելի է հաշվել, որ վնասն ամբողջությամբ ծածկելու համար կպահանջվի 3289 օր կամ 9 տարի։ Եթե գործարարների ակտիվությունը պահպանվի նույն մակարդակի վրա։
Վերջին տվյալներով` պայթյունի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան, տուժել է ութ մարդ, որոնցից երկուսը ոստիկաններ են: