
Պարզվել է Մախաչկալայի ահաբեկչության հնարավոր հեղինակի անունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր գիշերը Մախաչկալա քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որն իրականացրել է մի կին մահապարտ:
Եվ ահա, արդեն կան վարկածներ, թե ով է պայթյունի հնարավոր հեղինակը: Ռուսական lifenews.ru կայքի տվյալներով` այն կարող էր իրականացնել Մախաչկալայի 25-ամյա բնակչուհի Մադին Ալիևան: Կայքը նշում է, որ պայթյունից դեռևս 10 օր առաջ հետախուզական ծառայությունը տեղեկացրել էր երկրի Ներքին գործերի նախարարությանը, որ Մադինա Ալիևան պատրաստվում է ահաբեկչական գործողություն իրականացնել Մախաչկալայում:
Մ.Ալիևան ծնվել է դաղստանյան Կասպիյսկ քաղաքում: Հատուկ ծառայությունների տվյալներով` որոշ ժամանակ անց նա հարել է ընդհատակյա զինված խմբավորումներին և նույնիսկ հոգեբանական պատրաստություն է ստացել մահապարտների ճամբարներից մեկում:
Մեջբերելով Դաղտանի ոստիկանության ներկայացուցչին` «lifenews»-ը գրում է, որ ոստիկանության տվյալներով` երիտասարդ աղջիկը նախատեսել է ահաբեկչությունն իրականացնել Ռուսաստանի Դաշնության այլ շրջաններում, սակայն վերջին պահին ստացվել է ահազանգ, որ Մադինային կուղարկեն «աշխատելու» իր հարազատ քաղաքում:
«Այս պահին իրավապահ մարմինները դեռևս չունեն հստակ տեղեկություն, որԴաղստանի ՆԳՆ շենքի մոտ տեղի ունեցած պայթյունն իրականացրել է հենց Մադինա Ալիևան, և այժմ ընթանում է աղջկա մարմնի ճանաչման գործընթացը` լուսանկարի նմանության, ինչպես նաև ԴՆԹ փորձագիտության միջոցով»,- նշում է «lifenews»-ը: