
Իվետա Տոնոյան. Գագիկ Ծառուկյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպում չի եղել

«Հերթական և հետևողական ապատեղեկատվությունն է». ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մամուլում տեղ գտած այն հրապարակումը, թե ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում տեղի ունեցած ԲՀԿ հանրահավաքից առաջ լուրջ խոսակցություն է ծավալվել Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև` ԲՀԿ-ի կարգավիճակի, ընդդիմադիր լինել-չլինելու շուրջ:
Հիշեցնենք, որ այս մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը և հավելել. «Ծառուկյանը հասկացրել է, որ ինքն առանձին խաղացող է, կարող է դուրս գալ նույնիսկ Պուտինի վրա»:
Հարցին, թե չի՞ եղել Գագիկ Ծառուկյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպումը, ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակը ասել է` ո´չ և հավելել. «Ծայրից ծայր սուտ է, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»: