Վրաերթ Երևան-Սևան ավտոճանապարհին

Մայիսի 25-ին, ժամը 14.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին Կ. Ալյանին պատկանող «ՎԱԶ-21015» մակնիշի 08 ՍՕ 070 պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Ռ. Հակոբյանին:

Ռ. Հակոբյանին հոսպիտալացրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031