Ոչինչ չի կարող օգնել մարդուն դառնալ առաջնորդ, եթե նա շրջապատին չի հաղորդում դրական ազդանշաններ:
Շատ եմ սիրում, որ այստեղ առանց միմյանց ճանաչելու՝ կարող ենք իրար «եղբայրով», «քույրով» դիմել: Էներգետիկ դաշտի առումով՝ սա շատ դրական է:
Հեռուստատեսությունն իմ դիտարկմամբ՝ երկու նժար ունի. մի նժարին դրված է հեռուստատեսության իմիջը, մյուսում` ռեյտինգը: Երբ ռեյտինգը բարձրանում է, իմիջն իջնում է:
Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2:1 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ և նվաճեց Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի չեմպիոնի կոչումը:
Սովորաբար Կաննի կինոփառատոնին աստղերը ներկայանում են հետաքրքիր ու պատրաստված տեսքով:
Սինգապուրը մի քաղաք է, որը կառուցված է ճահճոտ կղզու վրա, չունի ոչ մի բնական ռեսուրս: Այն իր տարածքով մի քանի անգամ զիջում է, օրինակ, Կիևին, այն դեպքում, երբ Սինգապուրի համախառն ներքին արդյունքը 1.3 անգամ գերազանցում է Ուկրաինայինին և հսկայական Ռուսաստանի նույն ցուցանիշին զիջում է ընդամենը 5 անգամ:
Համաշխարհային կինոէկրանին մերկապարուհու մարմնավորելն այնքան էլ հեշտ գործ չէ:
Նաիրի Սահյանը վստահեցնում է, որ գոյություն ունեն աղաղակող փաստաթղթեր, որոնք անպայմանորեն հրապարակելու են մասնագետները:
Լոռու մարզի քննչական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում քիչ առաջ Վանաձորի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մելիքյանը:
Օրերս հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը մասնակցել է Մոսկվայում անցկացվող միջոցառումներից մեկին:
Մենք հաշվել ենք, որ բազմաթիվ գյուղերում արևի էներգիայի մասսայական օգտագործման կամ հելիոֆիկացիայի պարագայում կարող են ընդհանրապես հրաժարվել գազի ծառայություններից: Սա ոչ միայն գազի այլընտրանք է, այլև ամեն ինչի՝ էներգետիկայի, գազի, քաղաքականության իմաստով սա ևս այլընտրանք է:
Մայիսի 24-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Ազատության հրապարակում մի քաղաքացու գոտկատեղի աջ հատվածում` վերնաշապիկի տակ, նկատել են տարօրինակ իր և մոտենալով նրան՝ խնդրել են ներկայացնել այն, որը պարզվել է «RECK» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ է:
Սամիթը պարունակում է մաշկին օգտակար վիտամիններ և հանքային նյութեր, իսկ սերմերն ունեն մի շատ հետաքրքիր հատկություն` կլանում են սելեն և արծաթ։ Հայտնի է, որ արծաթի իոններ պարունակող ջուրն օգտակար է մարդու օրգանիզմին և մաշկին, սակայն պետք է հաշվի առնել, որ լույսը բացասաբար է ազդում արծաթաջրի հատկությունների վրա։
Հայտնի դերասան Մորգան Ֆրիմանը քնել է FOX News հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ընթացքում:
«Հետքերով որբերի հայոց» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը ՀՀ և ԱՄՆ պատմությունն է:
Արտագաղթի թեմային զուգընթաց` կոռուպցիայի դեմ պայքարը ևս իշխանությունները ներառում են զանազան ծրագրերում, այն տեղ է գտնում թիրախային խնդիրների լավագույն հորիզոնականներում: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը, եթե կուզեք, այս պահին Հայաստանի համար ամենևին էլ ակտուալ չէ:
2013թ. մարտի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 367.860, ինչը նախորդ ամսվա նույն ցուցանիշից մեծ է 2140-ով: Ընդհանուր առմամբ՝ վարորդներն իրենց մեքենաների ապահովագրության համար վճարել են 7 մլն 383.627 դրամ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ. Ասատրյանը կասկածվում է Երևան քաղաքում մի քանի բնակարաններից կենցաղային իրեր, գումար և այլ ապրանքներ գողանալու մեջ։
Գազի գնի բարձրացման հարցում քաղաքական բաղադրիչը բացառել անհնար է, ՀՀԿ-ն երկրում վարում է գների բարձրացման քաղաքականություն:
Մայիսի 25-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ամասիա գյուղում կարկուտ է տեղում:
Հայաստանում այնքան էլ շատ չեն ընկերությունները, որոնց հետ մենք IFC-ում կցանկանայինք աշխատել: Մեզ հետ աշխատելն էլ հեշտ չէ, որովհետև հաճախորդի հետ աշխատելու ժամանակ մենք պահանջում ենք, որ մեր պոտենցիալ հաճախորդը բավարարի մի շարք պահանջներ:
Ժամը 19:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում:
Սամսոն Գ.-ին Բաբաջանյան փողոցում գործող արտասահմանյան ավտոմեքենաների պահեստամասերի ցանկապատված տարածքից ապամոնտաժել և փորձել է գողանալ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի թափքի սնուցման հաղորդալարերը:
Մայիսի 19-ից 25-ն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է շահադիտական դրդումներով և պատվերով դատապարտյալ Ջ.Սլոյանի սպանությունը նախապատրաստելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ ու 8-րդ կետերով:
Մայիսի 25-ին, ժամը 12.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի թիվ 8 շենքի 13-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն:
ՌԴ նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ իր գլխավորությամբ դեսպանության ամբողջ անձնակազմը կանի ամեն հնարավորը՝ ի նպաստ Ռուսաստանի և եղբայրական Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման:
ՀՀ Ազգային ժողովի և Եվրամիության պատվիրակությունների միջխորհրդարանական հանդիպման ժամանակ ընդունվել է փաստաթուղթ, որտեղ նույնպես խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ստատուս-քվոյի մասին: Այսինքն` դա ոչ թե Լավրովն է ասում, այլ նաև մեր խորհրդարանականները:
Շ. Սարդարյանը հերքել է «ՀայՌուսգազարդ»-ում բարձր աշխատավարձերի մասին շրջանառվող լուրերը` նշելով, որ միջին աշխատավարձն ընկերությունում 150.000 դրամ է, և ընկերությունում չկան 5-6 հազար դոլար աշխատավարձ ստացող մարդիկ:
ՀՀ բանկերում քաղաքացիների ավանդները 1 տարում աճել են մոտ 24.5%-ով: