Բաժիններ՝

Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա «Dorians» ռոք խմբի բացօթյա անվճար համերգը

Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա «Dorians» ռոք խմբի բացօթյա անվճար համերգը, որը կազմակերպվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում:

Այս մասին 168.am-ին տեղեկացրեց «Dorians» խմբի մամուլի խոսնակ Դիանա Հովհաննիսյանը:

«Ռոք խմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Եվրատեսիլից» վերադառնալուց հետո «Dorians»-ը մտածում էր բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտներ այն բոլոր մարդկանց, ովքեր անկեղծորեն աջակցում էին իրենց: Գտնվելով Շվեդիայում` խումբը զգում էր դրական էմոցիաների այն հսկայական ծավալը, որը փոխանցվում էր իրենց Հայաստանից: «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի առաջարկն արվեց ճիշտ ժամանակին»,- ասում է Դիանան և հավելում, որ «Dorians»-ը  Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կփորձի համերգին տոնին համահունչ անակնկալ մատուցել:

Նշենք, որ ռոք խմբի ելույթը սկսվելու է ժամը 21:00-ին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս