
Քանի տարում գործարարները կհավաքեն արմավիրցիներին անհրաժեշտ գումարը

Ինչպես արդեն հայտնել էինք, Արմավիրում ուժեղ կարկտահարությունից տուժած գյուղացիներին օժանդակություն ցուցաբերելու համար բացված հիմնադրամում 2 օրվա ընթացքում հավաքվել է 7.6 մլն դրամ: Այս մասին 168.am-ին հայտնել էր ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նշենք, որ կարկուտի հասցրած վնասը գնահատվում է շուրջ 60միլիոն դոլար կամ 25 միլիարդ դրամ։ Հաշվի առնելով հիմնդրամ մուտք եղած գումարները այս երկու օրերի ընթացքում՝ կարելի է հաշվել, որ վնասն ամբողջությամբ ծածկելու համար կպահանջվի 3289 օր կամ 9 տարի։ Եթե գործարարների ակտիվությունը պահպանվի նույն մակարդակի վրա։