Բաժիններ՝

Մարտի 1-ի զոհերից Ֆարմանյանի կինը դանակահարել է երկրորդ ամուսնուն

2013թ. մայիսի 25-ին` ժամը 00:25-ին «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ առաջային կեսի կտրած-ծակած թափանցող, որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող և ձախ նախաբազկի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել Հովնան Մերուժանի Խաչատրյանը:

Նույն օրը դեպքի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կարճ ժամանակ անց պարզվել է, որ նրան մարմնական վնասվածք է պատճառել կինը: Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը, այսօր ինքնակամ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Աննա Էլոյանը ու հայտնել, որ գյուղատնտեսական ապրանքների «Մալաթիա» տոնավաճառի մոտակայքում վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է իր փաստական ամուսնուն՝ Հովնան Խաչատրյանին: Կայքի տեղեկությունների համաձայն, Ա.Էլոյանը 2008 թվականի մարտ 1-ի իրադարձություների ժամանակ մահացած Արմեն Ֆարմանյանի կինն է:

Ա.Էլոյանը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս