
«SOS!! Սարյան փողոցում տարոնական ասֆալտապատողները խեղդում են ծառերը»

«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մի լուսանկար, որն արված է Սարյան փողոցում և որից երևում է, որ փողոցի բետոնապատման աշխատանքների հետ մեկտեղ բետոնապատվել են նաև ծառերը:
«SOS!! Սարյան փողոցում տարոնական ասֆալտապատողները խեղդում են ծառերը՝ հերմետիկ ասֆալտապատելով դրանց արմատները։ Պետք է վաղը ևեթ քլունգներով գնալ և ազատել ծառերը.. ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք լուսաբանել իրողությունը։ Սա քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատանքի ցուցանիշներից է»,- գրված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում: