Բաժիններ՝

Աշգաբադը հինգերորդ անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`Աշգաբադ քաղաքը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենամարմարյա քաղաք: Թուրքմենստանի մայրաքաղաքում` 22 կիլոմետր քառակուսի հրապարակում, կառուցված է ավելի քան 500 նոր շինություն` պատված սպիտակ մարմարով:

Այս մասին հայտարարել է պարբերականի գլխավոր խմբագիր Քրեյգ Գլենդեյլը, ով հատուկ ժամանել է Աշգաբադ` համապատասխան վկայականը հանձնելու համար: Գլենդեյլն այն հանձնել է Աշգաբադի քաղաքապետ Ռեջեփգելդի Նուրմամեդովին:

Դրանում նշված է, որ Թուրքմենստանի մայրաքաղաքը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել որպես սպիտակ մարմարյա շենքերի ամենամեծ խտությունն ունեցող քաղաք: Աշգաբադում կառուցվել է սպիտակ մարմարով պատված 543 նոր շինություն, որոնց ընդհանուր տարածքը կազմել է 4.514.000 քառակուսի մետր: Գլենդեյլի խոսքերով` դա սպիտակ մարմարով պատված շենքերի ամենամեծ քանակն է, որը ներկայումս հնարավոր է տեսնել աշխարհում:

Աշգաբադն արդեն հինգերորդ անգամ է ընդգրկվում Գինեսի ռեկորդների գրքում: Նախորդ դեպքերում դրանք կապված են եղել քաղաքի տեսարժան վայրերի հետ. աշխարհի ամենաբարձր դրոշակաձող (133 մետր), ամենամեծ շատրվանային համալիր (27 սինխրոն շատրվան), հեռուստաաշտարակի վրա գտնվող Օղուզ խանի ութանկյուն աստղ (աշխարհի ամենամեծ աստղի ճարտարապետական պատկեր), աշխարհի ամենամեծ փակ տիպի «դիտման անիվ» (կարուսել):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031