Բաժիններ՝

Հունվար-ապրիլին ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել շուրջ 41.500 մարդ

Այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնել է 242.007 մարդ, ժամանել՝ 200.542 մարդ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013թ. հունվար-ապրիլ ամիսներին մեկնել և չի վերադարձել 41.465 մարդ:

Նշենք, որ բացասական սալդոյի այս ցուցանիշը 8566-ով պակաս է նախորդ տարի նույն ժամանակահատվածում ուղևորահոսքերի բացասական մնացորդից, սակայն դա հիմնականում ժամանողների թվի ավելացման շնորհիվ, և ոչ թե մեկնողների հոսքի կրճատման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս