Բաժիններ՝

ԱՊՊԱ. Ավտոմեքենաները շատացել են, հատուցումները՝ նվազել

2013թ. մարտի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 367.860, ինչը նախորդ ամսվա նույն ցուցանիշից մեծ է 2140-ով: Ընդհանուր առմամբ՝ վարորդներն իրենց մեքենաների ապահովագրության համար վճարել են 7 մլն 383.627 դրամ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն:

ԱՊՊԱ hամակարգի հատուցման ցուցանիշներն ընդհանուր առմամբ նվազել են. մարտ ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 768 մլն դրամ, ինչը փետրվար ամսվա համեմատ նվազել է 421 մլն դրամով (կամ մոտ 35%-ով): Բյուրոյում սա պայմանավորում են սեզոնայնությամբ:

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ ևս զգալի նվազել է` կազմելով 3,897 դիմում, նախորդ ամսվա 5,727-ի դիմաց: Փոքր-ինչ նվազել է նաև հատուցման միջին չափը. 2013թ. մարտ ամսվա կտրվածքով`202,271 ՀՀ դրամ:

Համակարգի վնասաբերության ցուցանիշը մարտ ամսվա դրությամբ, եռամսյակային կտրվածքով, կազմում է 79.6%, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 11%-ով: Այս նվազումը պայմանավորված է հիմնականում վերը նշված հատուցումների ցուցանիշների դինամիկայով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս