Երևանում ամուսինը գողությունը կատարում էր կնոջ և նորածին երեխայի հետ (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 25-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքում վարձակալական հիմունքներով բնակվող 28-ամյա Դավիթ Ասատրյանին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ. Ասատրյանը կասկածվում է Երևան քաղաքում մի քանի բնակարաններից կենցաղային իրեր, գումար և այլ ապրանքներ գողանալու մեջ։

Բնակարաններ է այցելել հիմնականում անձրևոտ օրերին կնոջ՝ 20-ամյա Գայանե Պապիկյանի և 6-ամսեկան երեխայի հետ, և երբ հյուրընկալել են նրանց, նրանք ասել են, թե «թրջվել ենք, չորանանք» ու մարդիկ ընդառաջելով՝ հյուրընկալել են։

Նրանց թիրախը հիմնականում եղել են այն բնակարանները, որտեղ ճշտել են, որ այդ պահին տանը 1 հոգի է, և երբ տանտերերը սուրճ կամ թեյ են հյուրասիրել, նրանք կատարել են գողություններ։

Գ. Շամշյանը հայտնում է, որ փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, և արդեն ամուսինների կողմից գողացված որոշ ապրանքներ հայտնաբերվել են։

Ոստիկանությունն ունի լուրջ կասկածներ, որ ամուսինները նմանատիպ հանցագործություններ հնարավոր է՝ էլի կատարած լինեն։

BxbPdnChHQgX6UUHuSGw_tn CL6CgfBIckwPr2X5IiMC_tn eF8Bfj9MfcaXYCcGVOBs_tn iXXi18oYXovuxahJWnoO_tn

Տեսանյութեր

Լրահոս