
Դերասան Մորգան Ֆրիմանը քնել է հարցազրույցի ընթացքում (տեսանյութ)

Հայտնի դերասան Մորգան Ֆրիմանը քնել է FOX News հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ընթացքում: Ինչպես գրում է viva.ua կայքը, հարցազրույցի ընթացքում քննարկվել է «Խաբեության պատրանքը» ֆիլմը: Քննարկմանը մասնակցել է նաև Մայքլ Քեյնը, և մինչ նա պատասխանել է հեռուստահաղորդավարուհու հարցերին, 75-ամյա դերասանը մի քանի անգամ փակել է աչքերը, իսկ որոշ ժամանակ անց՝ քնել:
Հարցազրույցի տեսագրությունը հայտնվել է նաև համացանցում և մեծ աղմուկ ու քննարկումներ է առաջացրել օգտատերերի շրջանում: