Բաժիններ՝

Բավարիան նվաճում է Չեմպիոնների լիգայի գավաթը (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2:1 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ և նվաճեց Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի չեմպիոնի կոչումը:

Հանդիպման մեկնարկն անցավ Յուրգեն Կլոպի սաների բացահայտ առավելությամբ, սակայն դորտմունդցիներին չհաջողվեց արագ գոլի հեղինակ դառնալ: Թեև առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով, թիմերը երկուական գերազանց պահ չօգտագործեցին, թե՛ «Բավարիայի», թե՛ «Բորուսիայի» դարպասապահները հրաշալի խաղ ցուցադրեցին:

Ընդմիջումից հետո մյունխենցիները հավասարեցրի խաղը, և ավելի վտանգավոր էին գրոհում: Հանդիպման 60-րդ րոպեին Մարիո Մանջուկիչը մոտ տարածությունից առաջ մղեց «Բարաիային»: «Բորուսիայից» ընդամենը 8 րոպե պահանջվեց պատասխան գոլը խփելու համար: Իլքայ Գյունդողանն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը:

Եզրափակչի վերջնամասում արդեն «Բավարիայի» առավելությունն էր ակնհայտ: Յուպ Հայնկեսի սաները մեկը մյուսի հետևից վտանգավոր գրոհներ էին կազմակերպում և դրանցից մեկն 89-րդ րոպեին ավարտվեց գոլով. Արիեն Ռոբենը, ով ամբողջ խաղի ընթացքում ոչնչով աչքի չընկավ, հիմնական ժամանկի ավարտից 1 րոպե առաջ հաղթանակ պարգևեց «Բավարիային»:

Կարդացեք նաև



Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս