
ՀՀ քաղաքացիներն արտարժույթը գերադասում են դրամից

ՀՀ բանկերում քաղաքացիների ավանդները 1 տարում աճել են մոտ 24.5%-ով: ԿԲ Վիճակագրական տեղեկագրի տվյալներով, անցած տարի դեկտեմբերին ՀՀ բոլոր բանկերում քաղաքացիների ավանդները կազմել են 959 մլրդ 529 մլն դրամ, իսկ 2011 թ. դեկտեմբերին՝ 770 մլրդ 226 մլն դրամ:
Ընդ որում՝ դրամային ավանդներն ավելացել են 17.7%-ով, իսկ արտարժույթով ավանդները՝ մոտ 29%-ով: Այսինքն, ՀՀ քաղաքացիները ավելի ու ավելի շատ են վստահում այլ երկրների արժույթներին (հիմնականում՝ ԱՄՆ դոլար և եվրո), քան հայրենի դրամին: