Մերկապարուհիների հմայքը կինոյում (լուսանկարներ)
Ամռանը տեղի է ունենալու Ջենիֆեր Էնիստոնի մասնակցությամբ նոր կատակերգության՝ «Մենք Միլլերներն ենք» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Այս ֆիլմում 44-ամյա հայտնի դերասանուհին որոշել է մարմնավորել մերկապարուհու:
Համաշխարհային կինոէկրանին մերկապարուհու մարմնավորելն այնքան էլ հեշտ գործ չէ: Երբ 2005թ. Ջեսիկա Ալբան նկարահանվում էր Ռոբերտ Ռոդրիգեսի «Մեղքերի քաղաքը» ժապավենում, մերկապարուհու կերպարը մարմնավորելու համար նա այցելել է մի շարք սթրիփթիզ ակումբներ: Արդյունքում, 2006թ. MTV հեռուստաալիքն այդ դերակատարումը ճանաչեց տարվա լավագույն սեքսուալ դերը:
Այս ֆիլմից հետո՝ 2007թ. Ռոդրիգեսը Ջեսիկա Ալբային փոխարինեց նոր մերկապարուհիով՝ հմայիչ դերասանուհի Ռոուզ ՄակԳովանով, ով նկարահանվեց «Գրայնդհաուզ» ֆիլմում:
Թեև Փոլ Վերհովենի՝ 1995թ. նկարահանած «Շոուգըրլզ» ժապավենը ճանաչվեց ոչ միայն այդ տարվա, այլև՝ տասնամյակի վատագույն ժապավենը, այնուամենայնիվ, Էլիզաբեթ Բերկլիի մարմնավորած մերկապարուհին հիշվում է մինչև օրս:
1996թ. Դեմի Մուրը նկարահանվեց «Մերկապար» ժապավենում: Թեև դերասանուհին նկարահանումներից առաջ մի քանի շաբաթ այցելել է հատուկ մերկապարի պարապմունքների, միևնույն է՝ ֆիլմը ճանաչվեց վատագույն ժապավեն:
Դարեն Արոնոֆսկու «Մարտիկը» դրամայում դերասանուհի Մարիսա Թոմեյը մարմնավորել է Միկի Ռուրկի հերոսի ընկերուհուն՝ մերկապարուհի Կասիդիին: Ի տարբերություն նախորդ կինո-մերկապարուհիների՝ այս դերը հաջողություն ունեցավ. Թոմեյը ներկայացվեց «Օսկարի»:
Հաջողություն ունեցավ նաև Նատալի Պորտմանի դերը Մայք Նիկոլսի «Մտերմություն» դրամայում: Ի դեպ, այս ֆիլմում Պորտմանի և ռեժիսորի փոխհամաձայնությամբ, մոնտաժի են ենթարկվել այն բաց տեսարանները, որտեղ Նատալիի հերոսուհին ամբողջովին մերկ պարում է Կլայվ Օուենի հերոսի առջև:
Համաշխարհային կինոյի ամենահիշվող մերկապարուհիներից է Ատոմ Էգոյանի «Էկզոտիկա» ժապավենում Միա Կիրշների հերոսուհի Քրիստինան, ով պարում է Լեոնարդ Կոհենի Everybody knows ստեղծագործության հնչյունների ներքո:
Կինոյում ամենահմայիչ մերկապարուհիներից է համարվում Հոլի Բերիի հերոսուհին «Ֆրենկին և Էլիսը» ժապավենում: Ընդ որում, դերասանուհին խոստովանել է, որ մերկապարուհուն մարմնավորելը «հեշտից էլ հեշտ» է: