
Հայտնաբերվել է դի

Մայիսի 25-ին, ժամը 12.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի թիվ 8 շենքի 13-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1962 թ. ծնված Ա. Խաչատուրովայի դին: