Էմմա Ասատրյանի շիկահեր ու կարճատես կատուն (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 21-ին, Երգի թատրոնում տեղի ունեցավ երգչուհի  Էմմա Ասատրյանի նոր` «Շիկահեր ու կարճատես կատու» երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Նրան շնորհավորելու և փոքրիկ համերգային ծրագրին մասնակցելու էին եկել  ընկերներն ու հարազատները: Էմման կատարեց ջազային մի քանի ստեղծագործություններ: Իսկ  Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» ստեղծագործությունը նա նվիրեց Էլվինա Մակարյանի հիշատակին, ով, ըստ Էմմայի՝ պատրաստվում էր համերգով այցելել Հայաստան: «Այդ առիթով Էլվինա Մակարյանը մի ձայնասկավառակ էր ուղարկել` կազմված այն ստեղծագործություններից, որոնք նախատեսում էր կատարել: Ինձ բախտ վիճակվեց ունենալ այդ CD-ն ու լսել դրանում ներառված երգերը: Եվ «Վարդը» ստեղծագործությունը ևս ընդգրկված էր սկավառակում, որը հենց նույն հարմոնիաներով ինձ իրավունք վերապահեցի ներկայացնել», – մեզ հետ զրույցում ասաց Էմման:

Այնուհետև ներկայացվեց Էմմայի նոր երգի տեսահոլովակը՝ «Շիկահեր ու կարճատես կատուն», որի ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, օպերատորը` Արտավազդ Խաչատուրյանը:

Հումորային այդ երգի գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը, իսկ խոսքերի ու երաժշտության հեղինակը Էմմա Ասատրյանն է:

Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս