Բաժիններ՝

Սաակաշվիլին կոչ է արել պատժել ստորգետնյա թաքստոցների գործով բոլոր մեղավորներին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել խստորեն պատժել կտտանքների ու բռնությունների գործով բոլոր մեղավորներին: Դրանք պատկերված են Սամեգրելոյի շրջանի ստորգետնյա թաքստոցներում հայտնաբերված տեսանյութերում:

Սաակաշվիլին ընդգծել է, որ եթե այդ կադրերն իրական են, ապա դրանցում պատկերված են ծանր հանցանքներ, որի կատարողները պետք է խստապես պատժվեն: Նա հավելել է, որ վերջին տարիներին երկրում շատ բան է արվել, որպեսզի ոստիկանությունը չդիմի կտտանքների կիրառմանը: Սաակաշվիլին Վրաստանի նոր կառավարությանը կոչ է արել անխտիր պատժել բոլոր մեղավորներին:

Վրաստանի ՆԳՆ-ը պնդում է, որ այդ թաքստոցները ստեղծել են նախկին իշխանությունների բարձրաստիճան չինովնիկները, դրանցում հայտնաբերվել են զենք, թմրանյութ, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների մասին տվյալներ, որոնց պլանավորված էր ձերբակալել 2012 թվականի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական ազգային շարժում» կուսակցության հաղթանակից հետո:

Հիշեցնենք, որ Վրաստանում ստորգետնյա թաքստոցների գործով ձերբակալվել է 9 մարդ: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, մեկնաբանելով ստորգետնյա թաքստոցների հայտնաբերումը, հայտարարել էր, որ Սաակաշվիլին երկրում սադիզմ է սերմանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս