«Մոսկվիչկայի» դիմացի տեսախցիկները հանվել են՝ Հայկոյի «խաթեր համա՞ր»
Երգիչ Հայկոն այսօր ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, խոսքս տեղ հասավ ու Moskvichka-ի դիմացի տեսախցիկները հանեցին: Նենց որ հանգիստ, առանց 5.000 AMD տուգանվելու, կարող եք կանգնել սուպերմարկետի դիմաց»:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 20-ին, պետավտոտեսչությունը տուգանել էր Հայկոյին: Այդ մասին վերջինս հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով.
Նշենք, որ երգիչը ֆեյսբուքի իր էջում ավելի վաղ գրել էր. «Էս կամերաները կոնկրետ ընգել են իմ հետևից: Փաստորեն Հյուսիսային պողոտայի Moskvichka-ի մոտ չի կարելի կանգնել: 5000 AMD»։ Բանն այն է, որ հունիսի 20-ին, Ճանապարհային ոստիկանությունը տուգանել էր Հայկոյին՝ մեքենան «Մոսկվիչկայի» դիմաց կայանելու համար: