Ադրբեջանի խորհրդարանը բողոք-հայտարարություն է ընդունել՝ ընդդեմ Եվրախորհրդարանի որոշման

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանը այսօր բողոք-հայտարարություն է ընդունել՝ կապված հունիսի 13-ին Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ բանաձև ընդունելու հետ:

Դրանում Եվրախորհրդարանի լիագումար նիստում Ադրբեջանի վերաբերյալ բանաձևի դիտարկումն ու ընդունումը որակվել է որպես «անհասկանալի»: Ադրբեջանի խորհրդարանն ափսոսանք է հայտնել տվյալ որոշման ընդունման կապակցությամբ:

Դրանում հիշեցվում է, որ Ադրվբեջանում դեռ չի սկսվել նախընտրական կամպանիան, որ նախագահի թեկնածուները դեռ չեն անցել գրանցման գործընթաց: Հայտարարությունում «ոչ օբյեկտիվ» է որակվել այն դիրքորոշումը, որ Ադրբեջանում խախտվում են մարդու իրավունքներն ու ազատությունները:

Հայտարարությունում ուշադրություն է հրավիրվել նրա վրա, որ Եվրախորհրդարանը տվյալ բանաձևն ընդունել է Ադրբեջանում գազային միջանցքի վերաբերյալ որոշման ընդունման և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Բրյուսել մեկնելու նախաշեմին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930