Բաժիններ՝

Քարաթափում Սյունիքի մարզում

Հունիսի 21-ին, ժամը 18.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցում՝ թունելի մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ թափված քարերը մասամբ խոչընդոտում են երթևեկությանը:

Փրկարաները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս