Նկատողություն` լրագրությունը պոռնկության հետ համեմատած ոստիկանին
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը ենթարկվել է կարգապահական տույժի, նրան հայտարարվել է նկատողություն: Այս մասին Aysor.am-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Կ. Մովսիսյանը նշել էր, որ իր գրածը սխալ են մեկնաբանել՝ նշելով, որ Նրա խոսքով` ինքը չի վիրավորել բոլորին կամ մասնագիտությունը, այլ այդ դեպքի մասին է խոսել, պետք է գրածը ընկալել և վերլուծել իր ենթատեսքստում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում պատգամավորներ Վարդան Այվազյանի, Արամ Մանուկյանի և լրագրող Գոհար Վեզիրյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի վերաբերյալ Կ. Մովսիսյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում, նշելով, որ եթե ասում են, որ քաղաքականությունը պոռնկություն է, ապա որոշ լրագրողների վարքը տեսնելով կարելի է ասել, որ լրագրությունը պոռնկությունից էլ «բեթար» է: Այդ գրառումը ժամեր անց հեռացվել էր Ֆեյսբուքից: Սակայն գրառման շուրջ առաջացած դժգոհությունների արդյունքում՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանի նկատմամբ ՀՀ Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: