Femen-ի թիրախում հայտնվել է Ֆրանսուա Օլանդը (տեսանյութ)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Femen շարժման ակտիվիստուհիներն անցկացրել են իրենց հերթական ակցիան՝ միտված Թունիսում ազատազրկման դատապարտված իրենց գործընկերներին աջակցելուն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից հետո նրանց թիրախում է հայտնվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Միջադեպը գրանցվել է այն ժամանակ, երբ Օլանդն այցելել է Լե Բուրժեում ավիացիոն սրահ:
Կիսամերկ աղջիկները նետվել են նրա ուղղությամբ՝ գոռալով «Ազատություն»: Սակայն անվտանգության ծառայության աշխատակիցները կանգնեցրել են նրանց: Femen-ն Օլանդին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել իրենց գործընկերներին, որոնցից երկուսը ֆրանսիացիներ են, իսլամական գերությունից ազատելու համար: