ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 23-ից 29-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ:
Ռոուհանին ընդգծել է ազգային տնտեսությունը պետք է ղեկավարվի ժողովրդի կողմից՝ կառավարության վերահսկողության ներքո:
Անդրանիկի փողոցի բնակիչ, 35-ամյա Արմեն Ասատրյանը, վարելով Opel մակնիշի 35 ՏV 423 համարանիշի ավտոմեքենան, Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ և նրա հետ եղած 2 անչափահաս երեխաների։
Ս.թ. հունիսի 27-ից 29-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովի գլխավորությամբ մասնակցել է Բաթում քաղաքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:
Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՄԱՇ-ի առաջնորդներից Գիորգի Վաշաձեն:
Հունիսի 29-ը հանրապետությունում նշվում է իբրեւ անհայտ կորածների օր: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնած միջոցառումների ծրագրի շրջանակում հիշատակի ցերեկույթ էր կազմակերպվել Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում:
Բան Կի Մունի խոսքերով՝ ՄԱԿ ԳԱ-ն նման կոչով հանդես է եկել 2007 թվականին, և դրանից հետո մահապատժից հրաժարվել է 6 երկիր՝ Արգենտինա, Բուրունդի, Գաբոն, Լատվիա, Տոգո ու Ուզբեկստան:
ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնը երեկ ՀՀ Արմավիրի մարզպետարանում կազմակերպել էր գեղարվեստական, ալբոմային, մանկական, հանրամատչելի, դասական, թարգմանական գրականության ցուցահանդես-վաճառք, որին ներկայցված էր շուրջ 100 անուն գիրք՝ հրատարակված վերջին երեք տարիներին:
Ջրհեղեղի պատճառով ոչնչացվել է 2038 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, վնասվել է 97.500 հեկտար տարածք, կործանվել է 247 տուն:
Հունիսի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Շահումյան 7-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ տան տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է կարճեցված փողով որսորդական հրացան, որը պատկանել է հանգուցյալ հորեղբորը:
ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ՝ 2013 թվականի հունիսի 29-ին (շաբաթ օրը)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու հիշատակի մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1992 թ. ծնված Արամ Ա.-ն հունվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Իջևանի անտառտնտեսության Այգեհովիտի անտառպետության թիվ 6 պահաբաժնի անտառամասերից ապօրինի հատել է 24 ծառ` պետությանը պատճառելով 1.165.500 դրամի նյութական վնաս:
Բախումների պատճառը Ժանդարմերիայի կողմից նոր ամրացված շրջանի կառուցումն է:
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 28-ին Աթենքում՝ Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության իններորդ Ազգային համագումարի շրջանակում, հանդիպել է «Նոր ժողովրդավարության» Գլխավոր քարտուղար Մանոլիս Կեֆալոյանիսի հետ:
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 2-4-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Վրաստանից ՆԱՏՕ-ի պատվիրակության մեկնումից անմիջապես անց վերստին ձերբակալվել են Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցներ:
Արդեն 10 տարուց ավելի է, ինչ ԱՄՆ-ում մշակվում է գլոբալ կայծակնային հարվածի հայեցակարգը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
«Մեզ մոտ կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել: Կեղծ մեկ տեղեկատվությունը կարող է վնասել մի ամբողջ տարածաշրջանի բիզնեսի զարգացումը, մենք ուղղակի զարմացած ենք, թե ովքեր և ինչ նպատակով են տարածում նման կեղծ լուրեր»:
Ռոուհանին զբաղվել է պլագիատով:
Հունիսի 29-ին, ժամը 05.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Այս մասին հայտարարել է Մանդելայի նախկին կին Վիննին:
Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարության Ջրի ու ջրային պաշարների բաժնի պետ Ալիռզա Դաիմին:
«Նա պարարտանյութի քանակության հիմնական մասը տեղափոխել է իր հոր տուն, իսկ մնացածը տեղավորել է բարեկամների մոտ և այն սկսել է վաճառել գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ ունեցող վեդեցիներին»:
Ներկայումս Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում հասել է ինքնաապահովման 54 տոկոսի:
«Էլիտար շինարարությամբ զբաղվող «Տոնուս» ընկերության հետ գործարքի արդյունքում իրենց ապագա բնակարաններն ու խոշոր գումարներ կորցրած քաղաքացիները կատարվածի համար մեղադրում են նաև «Արցախ» բանկին»:
«Քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ՝ պետական բյուջեից սուբսիդավորված դիզվառելիքի բաշխման ժամանակ թույլ տված խախտումների համար»:
«Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, թե ԼՂ-ում դարձյալ ծածանվելու է ադրբեջանական դրոշը, թե իբր իրենց ռազմական հզորությունն իր դերն է խաղալու ԼՂ հարցի արդարացի լուծման և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում»:
«ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ սխալ է Եվրամիությունն ու Եվրասիական միությունն իրար հակադրելը: Երեկ «Ժամանակը» նրանից հետաքրքրվեց՝ ինչպես է նման տեսակետ հայտնում, երբ հենց ԵՄ-ն ասում է, որ դրանք անհամատեղելի են»:
«Նախօրեին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով Վճռաբեկ դատարանը իր վճիռը վերջապես ուղարկել է կողմերին»: