
Հիշատակի մոմավառություն «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում

ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ՝ 2013 թվականի հունիսի 29-ին (շաբաթ օրը)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու հիշատակի մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում:
Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և միանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի և անհանդուրժողականության շարժմանը:
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ