
Վրաստանի կառավարությունը խաբել է ՆԱՏՕ-ին. Սաակաշվիլի

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանից ՆԱՏՕ-ի պատվիրակության մեկնումից անմիջապես անց վերստին ձերբակալվել են Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցներ:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը խաբել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչներին:
Սաակաշվիլին հավելել է, որ Վրաստանի կառավարության գործողությունները բացասաբար են ազդում երկրի իմիջի վրա միջազգային հանրության աչքերում. «Հենց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Հյուսիսատլանտնյան խորհրդի անդամները լքեցին Վրաստանը, ավելի վաղ ազատ արձակված մայրաքաղաքի քաղաքապետարանի աշխատակիցները ձերբակալվեցին վերստին:
Վրաստանի ներկայիս կառավարության այդօրինակ գործողությունները վնասում են ոչ թե կոնկրետ մի կուսակցության, այլ` ողջ երկրին: Առավոտյան ձերբակալեցին, ապա հանեցին ձեռնաշղթաներն ու ազատ արձակեցին, իսկ երեկոյան, երբ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գնացին, նորից ձերբակալեցին: Դա խաբկանք էր, չի կարելի նման կերպ վարվել գործընկերների հետ»: